Կիևյան կամրջի վերգետնյա նորոգումն ավարտվելու է նախատեսվածից մի քանի օր շուտ

Կիևյան կամրջի վերգետնյա նորոգումն ավարտվելու է նախատեսվածից մի քանի օր շուտ

PanARMENIAN.Net - Հրազդանի Մեծ կամրջի (Կիևյան կամուրջ) հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են նախատեսված ընթացքով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Արդյունավետ կազմակերպված աշխատանքների շնորհիվ կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։

Ծրագրի շրջանակում իրականացվում են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ինչպես նաև ջրամեկուսացման աշխատանքներ։ Բացի դրանից՝ թարմացվելու են կամրջի բազրիքները, վերականգնվելու են նաև թռիչքային կառուցվածքներն ու հենարանները։ Արտաքին լուսավորության հաղորդալարերն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---