Կոբախիձեն կարևորել է ՀՀ հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում![]() 17 հուլիսի 2026 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը առանձնահատուկ հարաբերություններ է պահպանում հարևան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և դրանց հետ համագործակցության խորացումը կարևոր նշանակություն ունի երկրի կապակցվածության և տարանցիկ գործառույթի զարգացման տեսանկյունից։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Imedi LIVE» հաղորդման եթերում։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանում կապակցվածության զարգացման նպատակով լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում, հայտնում է Արմենպրեսը: «Մեր ծրագրի համաձայն՝ մինչև 2031 թվականը գործնականում բոլոր արագընթաց ավտոմայրուղիներն արդեն կառուցված կլինեն՝ բացառությամբ մեկ կոնկրետ հատվածի։ Բացի դրանից՝ ակտիվորեն շարունակվում են երկաթուղու արդիականացումն ու դրա կարողությունների հզորացումը։ Մենք կառուցում ենք Անակլիայի նավահանգիստը, և այստեղ ևս աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Զարգանում է նաև օդանավակայանների ենթակառուցվածքը․ խոսքը մեր երկրում գործող երեք միջազգային օդանավակայանների մասին է»,- ասել է Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետի գնահատմամբ՝ ենթակառուցվածքներում իրականացվող խոշոր ներդրումները կնպաստեն երկրի տարանցիկ գործառույթի հետագա զարգացմանը։ «Սրանք ենթակառուցվածքներում իրականացվող շատ մեծածավալ ներդրումներ են, և այս ամենը կնպաստի մեր երկրի տարանցիկ գործառույթի առավել զարգացմանը։ Դրա հետ միասին խորացնում ենք մեր հարաբերությունները համապատասխան երկրների՝ մեր տարածաշրջանի և հարևան երկրների հետ։ Մենք արտակարգ հարաբերություններ ունենք մեր երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այս ամենն առանցքային դեր ունի հենց կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից»,- հայտարարել է Կոբախիձեն։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |