Աղվան Վարդանյան. Մանդատը վերցնում եմ, հարցը փակված է

Աղվան Վարդանյան. Մանդատը վերցնում եմ, հարցը փակված է

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանը վերցնելու է ԱԺ պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա նշել է, որ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ ինքը խորհրդարանում չլինի՝ նրանց չի ուրախացնելու:

«Խաղաղվեք. հարցը փակված է։ Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։

Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։

Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։

Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։

Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։

Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։

Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։

Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»,- գրել է Վարդանյանը։

Սահմանադրական դատարանը մերժել է 7 ուժերի հայցը. այսպիսով, ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ:

 Ուշագրավ
---