Չեղյալ են հայտարարվել Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի համերգները Թեհրանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-3 Թեհրանում ծրագրված Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի համերգները չեղյալ են հայտարարվել: Ելույթները չեղյալ հայտարարելու պատճառ են դարձել Իրանում շարունակվող հուզումները, որոնք տեղ են գտել Իրանում հունիսի 12-ին կայացած Իրանի նախագահի ընտրություններից հետո:



Նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ ծրագրում էր իրանցի երաժիշտ Մահյար Մորադիի մասնակցությամբ կատարել Չայկովսկու N1 համերգը դաշնամուրի համար:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---