Բագրավանում տեղացած ուժեղ կարկուտից ծանր վնասվածքներ է ստացել նախրապանը․ Նա հոսպիտալացվել է![]() 18 հուլիսի 2026 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտն ամենամեծ վնասը հասցրել է Բագրավան համայնքին, որտեղ նաև փոթորիկ է եղել, ծանր վնասվածքներ է ստացել նախրապանը: Այդ մասին հայտնել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում: «Բագրավանի սարերում երիտասարդ նախրապանին բավականին ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց: Սարերում է եղել և ուժեղ կարկտահարությունից բավականին ծանր վնասվածքներ է ստացել... Առողջություն ենք մաղթում և Աստված ենք կանչում, որ շուտ ապաքինվի»,-գրել է նա: Բագրավանում այսօր տեղացած ուժեղ կարկուտի եւ փոթորիկից հետո մեր համալիրի ավերվածություներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ երիտասարդը Գյումրու ԲԿ–ում է, այժմ հետազոտություն է անցնում։ Ընդգծեց` գիտակցությունը տեղն է, վնասվածքներ ունի, բայց կոտրվածքների առկայության մասին պարզ կլինի հետազոտություններից հետո։ Թումասյանն իր էջում նաև Բագրավան գյուղից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում են բնակիչների տների վնասված կտուրները, ջրատարները, գույքը, ուժեղ քամուց պոկված ծածկերը և այլն։
Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի հարավային հատվածում` Լանջիկ, Հայկաձոր և Բագրավան գյուղերում, իսկ Սառնաղբյուրում պտտահողմ է նկատվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |