Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին ՝ քամու ուժգնացում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին ՝ քամու ուժգնացում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հուլիսի 18-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 20-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 17- 22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում hուլիսի 18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 18-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։

Հուլիսի 18-19-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +34․․․+36 աստիճան տաքություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---