«Մարաշ» ենթակայանում վթարի պատճառով Նոր Նորքի մի շարք հասցեներ հոսանքազրկվել են

«Մարաշ» ենթակայանում վթարի պատճառով Նոր Նորքի մի շարք հասցեներ հոսանքազրկվել են

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին՝ ժամը 06:10-ին, վնասվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Մարաշ» 220/100/10 կՎ ենթակայանի 10 կՎ միջսեկցիոն անջատիչը, որի հետևանքով հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ։

ՏԿԵ նախարարության «ԲԷՑ» ՓԲԸ-ի մասնագետները կատարում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու նպատակով, հայտնում է ՀԷՑ ՓԲԸ-ի Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---