Ծառուկյանը հայտնել է, որ արդեն գիտի, թե ով է իր հաջորդ մրցակիցը

Ծառուկյանը հայտնել է, որ արդեն գիտի, թե ով է իր հաջորդ մրցակիցը

PanARMENIAN.Net - UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային երկրորդ համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ արդեն գիտի իր հաջորդ մրցակցի անունը և մենամարտի օրը, հայտնում է Factor.am-ը:

«Հուլիսի 20-ին մենք կկնքենք պայմանագրերը, և ամեն բան պատրաստ կլինի։ Դա կլինի հրաշալի, դիտարժան մենամարտ։ Ինձ համար սա մենամարտելու լավագույն վայրն է։ Այս տարի կլինի երկու մենամարտ ու երկու գոտի»,- հայ մարզիկի խոսքը մեջբերել է MMA Fighting-ը:

29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում իր նորամուտը նշել է 2019 թվականին։ Նախորդ մենամարտը նա անցկացրել է 2025 թվականի նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։

Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 մենամարտի, տարել 23 հաղթանակ և կրել 3 պարտություն։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---