Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիթորինգի տակ29 հունիսի 2009 - 22:47 AMT PanARMENIAN.Net - «ԵԽԽՎ ողջ գարնանային նստաշրջանի ընթացքում, «Ժառանգություն» կուսակցության ջանքերն ուղղված էին Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի պարտավորությունների կատարմանն ու քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, ինչպես նաեւ 10 անմեղ զոհերի գործերի բացահայտմանը»,-հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ԵԽԽՎ-ում պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ինչպես նշել է Սաֆարյանը, թեեւ Զ.Փոստանջյանի առաջարկած լրացումներն չընդունվեցին, դրանց հիմնական դրույթներն ընդգրկվեցին ԵԽԽՎ զեկույցում անուղղակի կերպով: «Մենք բոլորս գիտենք, որ Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները ջանադրաբար աշխատում էին մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ փաստահավաք խմբում: Մեզ հաջողվեց հասնել նրան, որ խումբն իրավաբանական կարգավիճակ ստանա»,-ասել է նա: Նրա խոսքերով, Հայաստանը դեռեւս մնում է դիտարկման տակ, իսկ զեկույցում ընդգրկվել են նաեւ դրույթներ, որոնց համաձայն վեհաժողովը կհետեւի մարտի 1-ի իրադարձությունների գծով դատավարություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |