Երևանը՝ Եկատերինբուրգի օդանավակայանից ամենապահանջված ուղղություններից մեկը![]() 20 հուլիսի 2026 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Երևանը դարձել է Եկատերինբուրգի օդանավակայանից ամենապահանջված ուղղություններից մեկը՝ դեպի մերձավոր արտերկիր: Մերձավոր արտասահմանում (ԱՊՀ) ամենապահանջվածներից են նաև Դուշանբեն ու Տաշքենդը, իսկ հեռավոր արտասահմանում՝ Անթալիան, Շարմ էլ-Շեյխը և Նյաչանգը, գրում է Kommersant.ru-ն: «Կոլցովոն» ընդգրկված է Ռուսաստանի խոշորագույն տարածաշրջանային օդանավակայանների թոփ-5-ում։ 2026 թվականի առաջին կեսի արդյունքներով Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանը սպասարկել է 3․84 միլիոն ուղևոր, ինչը, Ռոսավիացիայի հաղորդմամբ, 3%-ով գերազանցել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ուղևորահոսքի հիմնական աճն ապահովվել է միջազգային չվերթների հաշվին․ արտասահմանյան ուղղություններով ճանապարհորդողների թիվն ավելացել է 10%-ով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |