Հայ հրաձիգները կմասնակցեն աշխարհի առաջնությանը![]() 20 հուլիսի 2026 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Հայ հրաձիգները կմասնակցեն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 20-26-ը կայանալիք շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը, հայտնել է ֆեդերացիան։ Հայաստանի հրաձգության հավաքականը մրցաշարին մասնակցելու է հետևյալ կազմով՝ Մարի Ղազարյան, Համլետ Կարենյան, Լիլիթ Մկրտչյան, Գոռ Խաչատրյան, Անահիտ Սարգսյան, Հովհաննես Մարգարյան, Աիդա Ազատյան, Գոռ Մարտիրոսյան, Արուսյակ Գրիգորյան, Հայկ Մինասյան, Լիլիթ Մկրտչյան, Մանվել Միրզոյան։ Թիմը մրցավայր է մեկնելու Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի, ինչպես նաև մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։ Առաջնությանը մասնակցելու է 17 երկրից մոտ 80 հրաձիգ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |