ՊԵԿ-ը Ծառուկյանի ընկերություններում բացահայտել է մոտ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն![]() 20 հուլիսի 2026 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունում, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, բացահայտվել է մոտ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ «Օնիրա Քլաբ» ընկերությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի մաս է կազմում: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, որպես հաճախորդներ կապ են հաստատել ընկերության աշխատակիցների հետ՝ կազմակերպվող միջոցառումների փաստացի գնացուցակին ծանոթանալու նպատակով։ Չիմանալով, որ հաճախորդները վարչության քողարկված աշխատակիցներ են, ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են միջոցառումների իրական գնացուցակը և հայտնել, որ անկախ հյուրերի թվից՝ սրահի տրամադրման արժեքը չի կարող լինել 12 մլն դրամից պակաս։ Պարզվել են նաև ժամանցի համալիրի այն տարածքները, որտեղ հնարավոր է եղել պահպանված լինեն ընկերության իրացման շրջանառությանը վերաբերող թվային և փաստաթղթային տվյալներ։ Ստացված տեղեկությունները մանրամասն ուսումնասիրվել և վերլուծվել են, մշակվել է գործողությունների հաջորդականությունը, որից հետո իրականացվել են բացահայտ միջոցառումներ։ Դրանց ընթացքում միաժամանակ ուսումնասիրվել են համակարգիչներում պահպանվող տվյալները, ինչպես նաև ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը։ Այդ տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա համապատասխան հարկային հաշվարկների հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից 2025-2026 թվականներին կազմակերպված 25 խնջույքներից ստացված մոտ 300 մլն դրամ հասույթը չի արտացոլվել ներկայացված հարկային հաշվարկներում։ Դրա հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել մոտ 82 մլն դրամ։ Փաստի առթիվ առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |