ՀՀ-ն ՅՈւՆԵՍԿՕ-ում վերահաստատել է համագործակցության հանձնառությունը

ՀՀ-ն ՅՈւՆԵՍԿՕ-ում վերահաստատել է համագործակցության  հանձնառությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանին, որն անցկացվում է Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում, հայտնում ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակությունից։

Ընդհանուր քննարկման ընթացքում ունեցած ելույթում ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը նշել է, որ Հայաստանը, առաջին անգամ լինելով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ 1972 թվականի կոնվենցիայի արդյունավետ կիրարկումն ամրապնդելու նպատակով։

Նա բարձր է գնահատել Համաշխարհային ժառանգության կենտրոնի ջանքերը՝ Համաշխարհային ժառանգության ցանկում թերներկայացված մասնակից պետություններին աջակցելու ուղղությամբ և կարևորել է նաև Կենտրոնի կարողությունների հետագա ամրապնդումը։

Անդրադառնալով Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, որը Հայաստանը կհյուրընկալի 2026 թվականի հոկտեմբերին, Արամ Հակոբյանը բարձր է գնահատել Կենտրոնի դերակատարությունը կլիմայի և կենսաբազմազանության օրակարգում, հատկապես մշակութային և բնական ժառանգության պահպանության ու կենսաբազմազանության պաշտպանության միջև կապերի ամրապնդման գործում։

2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---