Երևանի ավագանու ՔՊ-ական անդամը շարունակելու է աշխատանքը խորհրդարանում![]() 20 հուլիսի 2026 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը հայտնել է, որ դադարեցնում է ավագանու անդամի իր լիազորությունները և աշխատանքը շարունակելու է Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր։ «2023 թվականից հանդիսանում եմ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ` ձեր վստահության քվեների շնորհիվ, որը ավագանու ընտրությունների ժամանակ դուք տվել էիք ինձ և իմ քաղաքական թիմին: Այս 3 տարիների ընթացքում հենց ձեզ հետ համագործակցության արդյունքում և, իհարկե, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կատարել ենք բազմաթիվ բարեփոխումներ մեր մայրաքաղաքում, որոնք տասնամյակներ շարունակ տեղի չեն ունեցել Երևանում, որի համար հատուկ շնորհակալություն հենց նրան»,-գրել է Խաչատրյանը: Նա հավելել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր և, հաշվի առնելով պաշտոնների անհամատեղելիությունը, դադարեցնում է Երևանի ավագանու անդամի լիազորությունները։ «Աշխատելու եմ առավել եռանդով և նվիրվածությամբ՝ ինչպես ինձ տեսել եք, որպեսզի իմ ներդրումն ունենամ Երևանի և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի զարգացման գործում արդեն պետական բարձր մակարդակում»,-նշել է նա։ ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |