Մեկնարկել է ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը

Մեկնարկել է ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ից մեկնարկել է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը, որը նախատեսված է առաջնահերթություն ունեցող սովորողների համար։

Այս փուլում հայտագրվելու հնարավորություն ունեն տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաները, տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները, ինչպես նաև այն երեխաները, որոնք բնակվում են տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղում։

Առաջնահերթ իրավունք ունեցող դիմորդների համար համակարգը բաց կլինի մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24:00-ն ներառյալ։

Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-ից, առաջին փուլի ավարտից հետո, 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրումը կշարունակվի երկրորդ փուլով՝ ընդհանուր հիմունքներով։

Հրապարակվել է հարթակում գրանցվելու տեսաուղեցույցը:

Հրապարակվել է նաև ավագ դպրոցի հայտագրման տեսաուղեցույցը:

Հայտագրման գործընթացի մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---