Մխիթարյան․ Նոր մրցաշրջանում կտեսնեք ավելի լավ խաղ![]() 20 հուլիսի 2026 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բացահայտել է, թե ինչու է որոշել ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրն Իտալիայի գործող չեմպիոն «Ինտերի» հետ, հայտնում է Factor.am-ը: «Ակումբի հետ խոսել էի «Բոլոնիայի» հետ խաղից հետո։ Գնահատեցի իրավիճակը և զգացի, որ կարող եմ խաղալ ևս մեկ տարի։ Իհարկե, դա չի նշանակում, որ ես կդադարեմ խաղալ առաջիկա մրցաշրջանից հետո։ Բայց հիմա իմ ուշադրությունը միայն այս մրցաշրջանի և վրա է. ապագայի մասին կմտածեմ ավելի ուշ։ Նոր մրցաշրջանում կարող եք ակնկալել ավելի լավ Միկի, քան նախորդում էր։ Չնայած տարիքը զգալ է գալիս, բայց ես այստեղ եմ՝ պատրաստ օգնելու թիմակիցներիս և կատարելագործվելու՝ թիմի նպատակներին հասնելու համար»,- 37-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։ Այս օրերին «Ինտերը» մարզական հավաք է անցկացնում Գերմանիայում՝ նախապատրաստվելով նոր մրցաշրջանին։ Մխիթարյանի խոսքով՝ միլանյան ակումբը նաև այս մրցաշրջանում բարձր նպատակներ է դրել իր առջև։ «Մեր հավակնությունները մեծ են։ Ցանկանում ենք հաղթել Իտալիայի առաջնությունում, գավաթի խաղարկությունում, սուպերգավաթում, իսկ Չեմպիոնների լիգայում որքան հնարավոր հեռու գնալ։ Դրանք բարդ նպատակներ են, բայց իրագործելի։ Կրիստիան Կիվուն արդեն ցույց է տվել, թե ինչի է ընդունակ որպես մարզիչ։ Եվ մենք աջակցում ենք նրան, քանի որ մենք ընտանիք ենք և ունենք մեր նպատակները, որոնք միասին ենք հետապնդում»,- ասել է Մխիթարյանը։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականից հանդես է գալիս «Ինտերի» կազմում։ Այդ ընթացքում նա երկուական անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև երկու անգամ մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին։ Ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |