Կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներ![]() 20 հուլիսի 2026 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում առաջարկվում է սահմանել հանրային ծառայությունների ոլորտում կիրառվող ջրի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ չափման սարքերի ստուգաչափման նոր գներ։ Էկոնոմիկայի նախարարության մշակած հրամանի նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագծով մինչև 20 միլիմետր պայմանական անցում ունեցող ջրի հաշվիչների ստուգաչափման գինը նախատեսվում է սահմանել 300 դրամ, իսկ 25 միլիմետր և ավելի պայմանական անցում ունեցող ջրի հաշվիչների համար՝ 2500 դրամ, հայտնում է Արմենպրեսը: Կենցաղային գազի հաշվիչների ստուգաչափման արժեքը նախատեսվել է սահմանել 500 դրամ։ Ավելի մեծ թողունակությամբ գազի ծավալային մեմբրանային հաշվիչների ստուգաչափման գինը կկազմի 1000 կամ 1500 դրամ՝ կախված սարքի թողունակությունից։ Գազի ռոտացիոն և տուրբինային հաշվիչների ստուգաչափման համար առաջարկվել է սահմանել 8000-ական դրամ, իսկ էլեկտրոնային ծախսաչափերի ստուգաչափման համար՝ 32 հազար դրամ։ Էլեկտրական էներգիայի միաֆազ հաշվիչների ստուգաչափման գինը նախատեսվում է սահմանել 400 դրամ, իսկ եռաֆազ հաշվիչների համար՝ 600 դրամ։ Ջերմային հաշվիչների ստուգաչափման արժեքը կկազմի 12 հազար դրամ, հոսքաչափերինը՝ 5000 դրամ, իսկ էլեկտրամագնիսական և ուլտրաձայնային հոսքաչափերի ու ծախսաչափերի համար նախատեսվում է սահմանել 15 հազար դրամ։ Հոսանքի և լարման տրանսֆորմատորների ստուգաչափման արժեքը կկազմի 2000-ական դրամ։ Ջրի, գազի և էլեկտրական հաշվիչների ստուգաչափման կայանքների համար նախատեսվում է սահմանել 25 հազար դրամ։ Նշված բոլոր գները ներկայացվել են առանց ավելացված արժեքի հարկի։ Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 2018 թվականին ընդունված համապատասխան հրամանը և նոր կարգավորումները համապատասխանեցնել «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում կատարված փոփոխություններին։ Հրամանը նախատեսվում է ուժի մեջ դնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։ Նախագծի ընդունմամբ պետական կամ համայնքային բյուջեների եկամուտների և ծախսերի էական փոփոխություն չի ակնկալվում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |