Դատարանը բավարարել է Կարեն Ջալավյանի հայցը Ռոման Բաղդասարյանի դեմ![]() 20 հուլիսի 2026 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ բլոգեր Ռոման Բաղդասարյանի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են դատարանից։ Դատավոր Անի Կարաքեհյանը բավարարել է ներկայացված հայցը՝ պարտավորեցնելով Ռոման Բաղդասարյանին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել հետևյալ բովանդակությամբ հերքում. «Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5–ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, «Եղնիկներում» ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, չեն համապատասխանում իրականությանը»: Դատարանը նաև պարտավորեցրել է Բաղդասարյանին՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, Կարեն Ջալավյանին վճարել 100 հազար դրամ։ Ջալավյանը հայցը դատարան է ներկայացվել այս տարվա փետրվարին, իսկ այն վարույթ է ընդունվել մարտի 18-ին։ Հայցադիմումով նա պահանջել էր 500 հազար դրամի փոխհատուցում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |