Առկա խնդիրնեը պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով30 հունիսի 2009 - 00:02 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերապատվելի Կլաուդիո Գուջերոտտիին (նստավայրը Թբիլիսի): Սուրբ Աթոռի նվիրակը Հանրապետության Նախագահին փոխանցել է Հռոմի Պապ Բենեդիկտ 16-րդի բարեմաղթանքը:Նախագահ Սարգսյանը ողջունելով Կլաուդիո Գուջերոտտիին` ասել է, որ գերապատվելին երկար տարիներ լինելով Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը մեր երկրում, իր փորձն ու գիտելիքները ներդրել է Հայաստանի եւ Վատիկանի միջեւ հարաբերությունների զարգացմանն ու ակտիվացմանը: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգեւոր կենտրոն, այլեւ՝ մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում հանդուրժողականության, փոխըմբռնման, խաղաղության պահպանման ջատագով: Երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանը եւս մեծապես շահագրգռված է մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության հաստատմամբ, գտնում է, որ առկա խնդիրնեը պետք է կարգավորվեն երկխոսության, ոչ թե ուժի գործադրման միջոցով եւ իր բոլոր գործողությունները կառուցում է ելնելով այս համոզմունքից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |