ՊԵԿ․ Առաջիկայում կսահմանվեն այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր

ՊԵԿ․ Առաջիկայում կսահմանվեն այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր

PanARMENIAN.Net - Ընդլայնվում է էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման շրջանակը, իսկ փաստաթղթավորման կարգավորումները դառնում են ավելի պարզ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:

Առաջիկայում կառավարությունը կսահմանի այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր։

Միաժամանակ տնտեսվարողները, սեփական ընտրությամբ, սովորական ՀԴՄ-ների փոխարեն հնարավորություն կունենան կիրառելու էլեկտրոնային ՀԴՄ-ներ։

Նոր փոփոխությամբ կմիասնականացվեն սովորական և էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն կարգավորումները, որոնք կիրառելի կլինեն երկու գործիքների դեպքում էլ։ Զուգահեռաբար կհստակեցվեն նաև հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման ժամկետները։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---