Հաստատվել են Հայաստանի լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթները

Հաստատվել են Հայաստանի լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթները

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթները, որոնք սահմանել են ոլորտի պետական քաղաքականության տեսլականը, հիմնական սկզբունքները, իրականացման ուղղություններն ու արդյունքների գնահատման մեխանիզմները։

Հիմնադրույթների նպատակն է ձևավորել միասնական քաղաքականություն՝ ուղղված երկրում լեզվական բազմազանության պահպանմանը, լեզուների կենսունակ միջավայրի ապահովմանը և շարունակական զարգացմանը։

Փաստաթղթում կարևորվում են ներառականությունը, տարբեր լեզվակիր խմբերի սոցիալ-հաղորդակցական համակեցության մշակույթի ամրապնդումը և լեզվական բազմազանության պաշտպանությունը։

Հիմնադրույթները նախատեսում են նաև արձագանքել թվային տեխնոլոգիաների զարգացման հետևանքով լեզուների առջև առաջացող նոր մարտահրավերներին։

Նշվում է, որ հաստատված փաստաթուղթը հիմք կդառնա լեզվի ոլորտում հետագա ռազմավարությունների, պետական ծրագրերի և օրենսդրական փոփոխությունների մշակման համար:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---