ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից![]() 21 հուլիսի 2026 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից՝ նա կդադադրեցնի լիազրությունների կատարումը օգոստոսի 3-ից: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 20-ին կարգադրություն է ստորագրել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և hիմք ընդունելով Է. Մուրադյանի 2026 թվականի հուլիսի 16-ի դիմումը՝ կարգադրում եմ. 1. 2026 թվականի օգոստոսի 3-ից Էդգար Մուրադյանին ազատել Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,-ասվում է կարգադրության մեջ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։ Նա հավակնում էր նոր գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնին, սակայն կուսակցության վարչությունը հաստատել է ոչ թե նրա, այլ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |