Փաշինյանը՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին․ Ակնկալում եմ խորացնել ռազմավարական գործընկերությունը![]() 21 հուլիսի 2026 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էնդի Բերնհեմին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ։ Այդ մասին նա գրառում է կատարել X-ի իր պաշտոնական էջում: «Ակնկալում եմ սերտ համագործակցություն՝ խորացնելու Հայաստան–Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերությունը և ամրապնդելու մեր ժողովուրդների միջև բարեկամությունը»,- գրել է Փաշինյանը։ Էնդի Բերնհեմը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը և թագավոր Չարլզ III-ի հետ հանդիպումից հետո առաջին ելույթն է ունեցել Դաունինգ սթրիթի վարչապետական նստավայրի առջև։ Նա նաև հայտնել է, որ վարչապետի կարգավիճակում իր առաջին միջազգային հեռախոսազրույցները կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Չարլզ III-ը պաշտոնապես հանձնարարել է Բերնհեմին ձևավորել երկրի կառավարությունը։ Մեծ Մանչեսթերի 56-ամյա նախկին քաղաքապետը ընտրվել էր Լեյբորիստական կուսակցության ղեկավար՝ այդ պաշտոնում փոխարինելով Քիր Սթարմերին Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |