Բացահայտվել է բազալտի ապօրինի արդյունահանման դեպք![]() 21 հուլիսի 2026 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն տեղեկություն են ստացել, որ Վայք քաղաքի 70-ամյա բնակիչը, Մալիշկա գյուղի 49-ամյա բնակչի աջակցությամբ, առանց լիցենզիայի և համապատասխան թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում, հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։ Տեղեկությունը ստուգվել է ու հաստատվել։ Պարզվել է, որ Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանում են հրաբխային բազալտ, քարը տեղափոխում Վայքում գտնվող՝ 70-ամյա տղամարդուն պատկանող մշակման արտադրամաս և վաճառում։ Հունիսի 20-ին Եղեգնաձորի համայնքային ոստիկանները մեկնել են բազալտի արդյունահանման տարածք, որտեղ ձերբակալել և բաժին են տեղափոխել աջակցող 49-ամյա տղամարդուն ու ևս չորս հոգու։ Նրանց շահագործած ավտոկռունկն ու բազալտի հանքաքարով բարձած բեռնատարը տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։ Հանգամանքները պարզվում են: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |