Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը![]() 21 հուլիսի 2026 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը տեղական արտադրողների զարգացումը խթանելու, աշխարհի տարբեր երկրներում հայկական արտադրանքի արտահանմանը նպաստելու և հայաստանյան բիզնեսի մրցունակության բարձրացմանն աջակցելու նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ առաջարկում է Հայաստանում այս պահին գործող արտահանման ֆակտորինգի լավագույն պայմանները։ Ֆակտորինգի տարեկան տոկոսադրույք Եվրո` 4.9% ԱՄՆ դոլար` 6.9% Տրամադրման միջնորդավճար Հաշիվ-ապրանքագրի գումարի 0.3% (նվազագույնը՝ 5000 դրամ): Առաջարկից կարող են օգտվել Հայաստանում գործող այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են ապրանքների կամ ծառայությունների արտահանմամբ: Ակբա բանկի կողմից տրամադրվող արտահանման ֆակտորինգի միջոցով տեղական արտադրողներն ու ծառայություններ մատուցող կազմակերպություններն իրենց արտադրանքն ու ծառայությունները կկարողանան արտահանել Եվրոպական միության երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ, Չինաստան և աշխարհի շատ այլ երկրներ։ Ակբա բանկն այս առաջարկով հայաստանյան ընկերությունների համար հնարավորություն է ստեղծում մեծացնել իրենց մրցունակությունն ու ընդլայնել արտահանման աշխարհագրությունն ամբողջ աշխարհում։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |