Սարիկ Մինասյանը հրաժարվել է Գյումրու ավագանու մանդատից, կշարունակի գործունեությունն Աժ-ում

Սարիկ Մինասյանը հրաժարվել է Գյումրու ավագանու մանդատից,  կշարունակի գործունեությունն Աժ-ում

PanARMENIAN.Net - Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հայտարարել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:

Նա հավելել է, որ առաջիկայում կշարունակի իր քաղաքական գործունեությունն Ազգային ժողովում։

«Սիրելի ընկերներ, հարգելի Գյումրեցիներ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ներկայացրել եմ դիմում Գյումրու ավագանու անդամի լիազորություններս դադարեցնելու վերաբերյալ։

Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես Ազգային Ժողովի պատգամավոր՝ շարունակելով ավելի լայն լիազորություններով և մեծ նվիրումով մշտապես լինել Գյումրու և գյումրեցիների կողքին։ Քաղաքս ունի հոգատար և պրոֆեսիոնալ կառավարման կարիք, ինչի բացակայության պատճառով ավագանու արտահերթ ընտրությունները անխուսափելի են»,-նշել է Մինասյանը։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

 Ուշագրավ
---