Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր![]() 21 հուլիսի 2026 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր: Տեղի է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել երկու հարց։ Առաջին հարցի շրջանակում հանձնաժողովը քննարկել և ուժը կորցրած է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների այն թեկնածուների գրանցումները, որոնք ինքնաբացարկ են ներկայացրել կամ հրաժարվել են պատգամավորական մանդատից։ Երկրորդ հարցով կազմվել է ընտրված պատգամավորների գրանցման և նրանց մանդատների տրամադրման վերաբերյալ արձանագրությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանալու է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |