Դատարանը վարույթ է ընդունել Օսիպյանի հայցը Փաշինյանի դեմ![]() 21 հուլիսի 2026 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Դատարանը վարույթ է ընդունել «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանի հայցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն ընդունել է վարույթ իմ կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ պատասխանող Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»,- հայտնել է Օսիպյանը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Օսիպյանը մոտեցել էր Փաշինյանին և հարցեր է ուղղել Արցախի վերաբերյալ, ինչից հետո նրանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն: Դրանից հետո Օսիպյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Կալանավայրում նա հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցված «փախած» որակման դեմ։ Հունիսի 10-ին Օսիպյանն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |