Նարեկ Կարապետյանի անձեռնմխելիության հարցի քննարկումը շարունակվելու է հուլիսի 22-ին

Նարեկ Կարապետյանի անձեռնմխելիության հարցի քննարկումը շարունակվելու է հուլիսի 22-ին

PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը, որը սկսվել էր հուլիսի 21-ի երեկոյան, հետաձգվել է և կշարունակվի հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին։: Այդ մասին մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա հավելել է, որ այն փուլում են, երբ ԿԸՀ-ն պետք է առանձին խորհրդակցությունների արդյունքում որոշում կայացներ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու կամ չտալու շուրջ, հայտնում է Panorama. am-ը:

«Միջնորդությունը փաստացի վերաբերում է մեր գործընկեր Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին։ Գործին կից երևի մեկ կամ մեկ ու կես հատոր ներկայացված նյութեր կային, որոնց մի մասը անընթեռնելի էին, մյուս մասը՝ իրականության հետ կապ չունեցող»,- նշել է Վարդևանյանը։

Ավելի վաղ Վարդևանյանն ասել էր, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու չէ քննարկելու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

ԿԸՀ նախագահը տեղեկացրել էր, որ դատախազությունը կրկին դիմել է ԿԸՀ՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով՝ արդեն հղում անելով Սահմանադրական դատարանի հիշյալ որոշմանը։ Նրա խոսքով՝ մինչև պատգամավորների ընտրված լինելու վերաբերյալ արձանագրության կազմումն ու խորհրդարանի կազմի հաստատումը հանձնաժողովը համապատասխան իրավական հիմք չի ունեցել տվյալ հարցը քննարկելու համար։

Նրա խոսքով՝ հենց այդ պահից՝ հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 10:00-ը, արձանագրությունում ընդգրկված անձինք համարվում են ընտրված, սակայն դեռևս լիազորությունները չստանձնած պատգամավորներ, և այդ ժամանակահատվածում նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը գտնվում է ԿԸՀ-ի իրավասության ներքո։ Թե որ քրեական վարույթի շրջանակում է Դատախազությունը դիմել ԿԸՀ, չի հաղորդվում, քանի որ այդ տեղեկությունը համարվել է նախաքննական գաղտնիք։

 Ուշագրավ
---