«Երևան Սիթիի» մասնաճյուղերում պիտանելիության ժամկետի հետ կապված խախտումներ են գրանցվել

«Երևան Սիթիի» մասնաճյուղերում պիտանելիության ժամկետի հետ կապված խախտումներ են գրանցվել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հուլիսի 21-ին ստուգումներ է իրականացրել մայրաքաղաքում գործող «Երևան Սիթի» առևտրային ցանցի 39 մասնաճյուղում։ Արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, որոնց մեծ մասն առնչվել է պիտանելիության ժամկետն անցածապրանքների վաճառքին։

Մասնավորապես հայտնաբերվել է․

  • 39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,
  • 6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,
  • 1 դեպք՝ կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
  • 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
  • 1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։

Նշվում է, որ ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---