ՆԳ նախարարը Նիդերլանդներում ներկայացրել է կենսաչափական նոր համակարգի ներդրման ընթացքը

ՆԳ նախարարը Նիդերլանդներում ներկայացրել է կենսաչափական նոր համակարգի ներդրման ընթացքը

PanARMENIAN.Net - ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում ներկայացրել է Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրման ընթացքն ու գրանցված արդյունքները։

Նա նշել է, որ կենսաչափական համակարգը հենաքարային նշանակություն ունեցող համակարգ է ամբողջ հանրապետության, ինչպես նաև միջպետական հարաբերությունների տեսանկյունից»:

Նախարարը հավելել է, որ «պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափը թույլ է տվել շատ ավելի ներդաշնակ պրոցես ունենալու, որովհետև ուսումնասիրել ենք ամբողջ շուկան, ձևավորել մրցութային այնպիսի փաթեթ, որը ՀՀ-ին թույլ կտա իր քաղաքացիների համար կատարել լավագույն ընտրությունը:

«Մասնավոր գործընկերոջ հետ ջանք չենք խնայել, որպեսզի անվտանգային ամենաբարձր ստանդարտը երաշխավորենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Ազգային ինքնության պահպանումը և այս փաստաթղթում դրա նորովի ներկայացումը թերևս ամենաէմոցիոնալ հատվածն է, որովհետև քաղաքացիները, երբ որ թերթեն պետության թողարկած անձնագիրը, պետք է նաև հարազատության զգացողություն ունենան»,-ասել է նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---