ՊՆ պաշտոնյան զորամասից դիզվառելիք է հափշտակել![]() 22 հուլիսի 2026 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր իշխանական և ծառայողական լիազորությունները, իրականացրել է դիզվառելիքի հափշտակություն։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը 2026 թվականին զորամասի բանվոր-վարորդի հետ պայմանավորվել է զորամասի տարածքից դիզվառելիքը դուրս հանելու և այն անձամբ տնօրինելու վերաբերյալ։ Զորամասի աշխատակիցը, ընդունելով պաշտոնյայի առաջարկը, միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակով դիզվառելիքը դուրս է հանել զորամասի տարածքից և օժանդակել դրա հափշտակման գործընթացին։ Նշված դիզելային վառելիքը տրանսպորտային միջոցից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնի աշխատակիցների կողմից։ ՀՀ ՊՆ N զորամասի վերը նշված պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրան օժանդակած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Ներկայացված մեղադրանքներում վերջիններս իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |