Վարդևանյան․ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն վերադարձրել է դատախազության այդ միջնորդությունը![]() 22 հուլիսի 2026 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արամ Վարդևանյանը։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել է նշված միջնորդությունը, այսինքն՝ խափանման միջոցի հարց` կալանքի կամ տնային կալանքի, Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու»,- ասել է Վարդևանյանը, հայտնում է Factor.am-ը: Նրա խոսքով՝ ԿԸՀ նիստի ընթացքում պաշտպանական կողմը ներկայացրել է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիմքերը, մասնավորապես՝ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ սահմանափակումներին վերաբերող դրույթները։ Վարդևանյանի պնդմամբ՝ դատախազությունը ներկայացված փաստարկներին բովանդակային հակափաստարկներ չի ներկայացրել։ Փաստաբանի գնահատմամբ՝ առաջիկայում հնարավոր է նախաձեռնվի Նարեկ Կարապետյանին նոր մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց ընտրելու գործընթաց։ «Ամենահավանական կանխատեսումն այն է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ, ապօրինի, աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց և ավելի նվազ խափանման միջոցի ընտրության գործընթաց»,– ասել է նա։ Միաժամանակ Վարդևանյանը նշել է, որ ԿԸՀ-ի կողմից մեղադրանք առաջադրելու համաձայնությունը ևս իրենց համար ընդունելի չէ։ «Այն փաստը, որ մեղադրանք առաջադրելու գործընթացի վերաբերյալ ԿԸՀ համաձայնությունը եղավ, դա մեզ համար նույնչափ անընդունելի է, ինչպես ի սկզբանե նշում էինք»,- ասել է նա։ Լրագրողների հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Նարեկ Կարապետյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից, Վարդևանյանը պատասխանել է, որ գործընթացն ունի երկու բաղադրիչ։ «Անձեռնմխելիության զրկման երկու կոմպոնենտ կա՝ մի մասով այո, մի մասով՝ չէ։ Մեղադրանքի մասով՝ այո»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ իրավական տեսանկյունից դատախազության կողմից նույն միջնորդությունը կրկին Ազգային ժողով ներկայացնելու հնարավորությունը ողջամիտ իրավունքի սահմաններում խնդրահարույց է։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությանը։ Այդ մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել 2 միջնորդություն՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |