Երևանի կենտրոնում և այլ քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանված նորմերը![]() 22 հուլիսի 2026 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության քաղաքների մթնոլորտային օդում արձանագրված փոշու պարունակության ցուցանիշները։ Երևանում հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդի որակի դիտարկումների արդյունքներով փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է հետևյալ կերպ․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթ, Արաբկիր վարչական շրջանում՝ չի գերազանցել, Շենգավիթ վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորք վարչական շրջանում՝ չի գերազանցել։ Միաժամանակ ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ Վանաձորում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հուլիսի 14-ին և 18-ին, Հերացի փողոցի հարակից տարածքում՝ չի գերազանցել, Վարդանանց փողոցի հարակից տարածքում՝ չի գերազանցել։ Ալավերդիում՝ Սանահին սարահարթում՝ հուլիսի 12-ին և 15-ին, Դեբեդի փողոցի հարակից տարածքում՝ հուլիսի 15-ին։ Արարատ քաղաքում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է հուլիսի 15-ին և 17-ին։ Հրազդան քաղաքում նույն ցուցանիշը գերազանցվել է հուլիսի 12-ին և 15-ին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |