ՌԴ-ից հեռացած և հեռակա դատապարտվածները չեն կարողանա վաճառել իրենց գույքը![]() 22 հուլիսի 2026 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման միանգամից երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որը նախատեսում է «ժամանակավոր սահմանափակող միջոցներ» այն անձանց նկատմամբ, որոնք գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս և, իշխանությունների ձևակերպմամբ, «խուսափում են» պատիժը կրելուց։ Ընդունված օրենքով նախատեսված սահմանափակումներն ու արգելքները տարածվում են արտերկրում գտնվող բոլոր այն անձանց վրա, որոնք դատապարտվել են Ռուսաստանի Քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով, գրում է Meduza-ն: Բացի այդ, սահմանափակումները վերաբերում են նաև վարչական գործերով անցնող անձանց։ Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր չեն վճարել տուգանքներ «օտարերկրյա գործակալի» կարգավիճակի, «անցանկալի կազմակերպության» գործունեությանը մասնակցելու, Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ պատժամիջոցներ կիրառելուն ուղղված կոչերի, ինչպես նաև ռուսական բանակի «վարկաբեկման» վերաբերյալ հոդվածներով։ Նման անձանց նկատմամբ կկիրառվի «ժամանակավոր սահմանափակող միջոցների համալիր», որը ներառում է՝
Երկրորդ ընթերցման նախօրեին օրինագծում ավելացվել են նաև լրացուցիչ սահմանափակումներ։ Մասնավորապես, բանկերը պարտավոր կլինեն փակել բջջային հավելվածների և անձնական հաշիվների հասանելիությունը, որպեսզի օրենքի գործողության տակ գտնվող անձինք չկարողանան դրամական փոխանցումներ կատարել։ Բացի այդ, նրանց եկամուտները կփոխանցվեն հատուկ հաշվեհամարի, որից կգանձվեն դատական ծախսերը։ Երկրորդ և երրորդ ընթերցումներով քվեարկությունից առաջ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է. «Նրանք, ովքեր հեռացել են երկրից, պետք է մտածեն, թե ինչպես պետք է կամովին ներկայանան դատարան»։ «Խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնք վնաս են հասցնում մեր երկրին։ Ծայրահեղականների, մեր հայրենիքի դավաճանների մասին է խոսքը։ Նրանք տարիներ շարունակ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի կործանեն մեր պետությունը։ Արդարացնում են նացիզմը, վիրավորում են մեր զինվորներին և սպաներին։ Միևնույն ժամանակ թաքնվում են պատժից այլ պետություններում, իսկ մի շարք երկրներ նրանց հովանավորում են այդ ռեժիմների ողորմությամբ՝ որպես դավաճանների», — ասել է Վոլոդինը։ Օրենքն ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակումից հետո։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |