«Միասնության թևերի» օգտին քվեարկության դիմաց ընտրակաշառքի գործը փոխանցվել է դատարան

«Միասնության թևերի» օգտին քվեարկության դիմաց ընտրակաշառքի գործը փոխանցվել է դատարան

PanARMENIAN.Net - Դատախազը հուլիսի 22-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։

Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ն, 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրություններին «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, Ալ.Հ.-ին խոստացել է ընդգրկել ՓԲ ընկերության կողմից Արծվանիկ բնակավայրի բնակիչների որոշակի խմբին ամսական տրամադրվող 40 հազար դրամ օգնության ստացողների ցուցակում։

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Արծվանիկ բնակավայրի նախկին վարչական ղեկավար Ա.Հ.-ի և Ալ.Հ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու մեղադրանքով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
---