Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան փորձագիտական համաժողովը![]() 22 հուլիսի 2026 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի և Իրանի առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներն ու փորձագետները։ Միջոցառման պաշտոնական բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Իր ելույթում նա բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և դրանց կարևորությունը Հայաստանի, մասնավորապես Սյունիքի համար։ Մարզպետը ողջունել է համաժողովի մասնակիցներին և քննարկումներին մաղթել արդյունավետ ու բովանդակալից ընթացք։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին նույնպես ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել մասնակցության համար և համոզմունք հայտնել, որ փորձագիտական խմբերի աշխատանքը կարող է նպաստել երկու բարեկամ երկրների համագործակցության հետագա զարգացմանը։ Համաժողովի նպատակն է նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել երկու երկրների համագործակցության նոր ուղղություններ, ինչպես նաև մշակել գործնական առաջարկություններ՝ որոշում կայացնող մարմինների համար։ Աշխատաժողովի ընթացքում փորձագիտական քննարկումները վերաբերելու են քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային զարգացումներին և այլ հարցերի։ Համաժողովի ավարտին նախատեսվել է մշակել առաջարկություններ և ձևավորել հայ-իրանական փորձագիտական ինստիտուցիոնալ համագործակցության հետագա ծրագրերը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |