Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ԱԱ հաղթող

Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ԱԱ հաղթող

PanARMENIAN.Net - Հայաստանի հրաձգության հավաքականը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարում դարձել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը և Հայկ Մինասյանը 1719 միավոր արդյունքով նվաճել են ոսկե մեդալ՝ Հայաստանի հավաքականին ապահովելով այս առաջնության երրորդ ոսկե մեդալը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությանհաղթող է դարձել հրաձիգ Աիդա Ազատյանը:

Թիմային պայքարում Աիդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը 1095 միավոր արդյունքով զբաղեցրել են երկրորդ տեղը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---