Փաշինյանն ու Մերցն անդրադարձել են ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը![]() 23 հուլիսի 2026 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը, հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը: Վարչապետ Փաշինյանը և Դաշնային կանցլեր Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։ ՀՀ վարչապետի և կանցլերի հեռախոսազրույցին նախորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Գերմանիա: Մերցը համատեղ ասուլիսում հայտարարել էր՝ «Հարավային Կովկասն ավելի մեծ նշանակություն է սկսում ստանալ որպես Եվրոպան և Ասիան միմյանց կապող տարածաշրջան»: Նա հավելել էր, որ «նոր տրանսպորտային և առևտրային միջանցքները լուրջ տնտեսական ներուժ են ստեղծում, և Գերմանիան ցանկանում է օգտվել այդ ներուժից»։ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստվում է մեծացնել Գերմանիա մատակարարվող գազի ծավալները՝ մի շարք նախապայմանների կատարման դեպքում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |