Միջազգային ատյաններում ՀՀ շահերի պաշտպանության համար կհատկացվի 325 մլն դրամ![]() 23 հուլիսի 2026 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն որոշել է պետական բյուջեի պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին տրամադրել 660 հազար ֆունտ ստեռլինգին համարժեք՝ մոտ 325 մլն դրամ, հայտնում է Sputnik Արմենիան: Որոշման մեջ նշվում է, որ այդ գումարն ուղղվելու է միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովման համար փաստաբանական, իրավաբանական ծառայությունների հատկացմանը: Այդ նպատակով 2026 թ. ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում կկատարվի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |