Հրաձիգ Գոռ Խաչատրյանը դարձել է աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Հրաձիգ Գոռ Խաչատրյանը դարձել է աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Շարժվող թիրախի աշխարհի առաջնությունում Գոռ Խաչատրյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Հրաձգության Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող մրցելույթները շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում։

Մրցումների երրորդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաջողությամբ հաղթահարել են որակավորման փուլը և կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել։

Կիսաեզրափակիչ փուլում հայ մարզիկները մրցել են միմյանց դեմ։ Գոռ Խաչատրյանը 6։2 հաշվով առավելության է հասել Հայկ Մինասյանի նկատմամբ և անցել եզրափակիչ։

Ոսկե մեդալի համար պայքարում Խաչատրյանը կրկին 6։2 հաշվով հաղթանակ է տարել՝ այս անգամ առավելության հասնելով ուկրաինացի մրցակցի նկատմամբ։ Այդ արդյունքով հայ հրաձիգը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հայկ Մինասյանն իր հերթին պայքարել է երրորդ տեղի համար։ Բրոնզե մեդալի համար մրցապայքարում նա 11։9 հաշվով հաղթել է կորեացի մարզիկին և դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---