Նարեկ Թորոսյանի մահվան գործով 2 զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը

Նարեկ Թորոսյանի մահվան գործով 2 զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին (Նարեկ Թորոսյանին) անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իրավապահները կատարել և շարունակում են կատարել անհրաժեշտ քննչական ու վարութային գործողություններ։

 Ուշագրավ
---