Կաթողիկոսն ԱԺ անդրանիկ նիստի հրավեր դեռ չի ստացել![]() 23 հուլիսի 2026 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստին մասնակցելու հրավեր դեռ չի ստացել: Այդ մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»: Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունն ԱԺ անդրանիկ նիստին նախատեսված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով: Հարցին, թե նախկինում նման նախադեպ եղել է, երբ kաթողիկոսը չի հրավիրվել ԱԺ անդրանիկ նիստին կամ չի մասնակցել դրան, տեր Եսայի քահանա Արթենյանը չի պատասխանել։ «Եթե այլ տեղեկություն լինի, կծանուցենք»,-ասել է Տեր Եսային։ 9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը կայանալու է օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |