Դիլիջանում ձերբակալվել է Մուրացանի փողոցում սպանության գործով հետախուզվող 2 անձ

Դիլիջանում ձերբակալվել է Մուրացանի փողոցում սպանության գործով հետախուզվող 2 անձ

PanARMENIAN.Net - ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները Դիլիջանում հայտնաբերել ու ձերբակալել են Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու համար մեղադրվող երկու հետախուզվողի, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Հուլիսի 18-ին՝ ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ էր ստացել Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին։ Դեպքի վայրում դի էր հայտնաբերվել։

Սպանության, սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեկ անձ ձերբակալվել էր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---