Թևանյանը` ՔԿՀ-ից. Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան![]() 24 հուլիսի 2026 - 12:06 AMT PanARMENIAN.Net - «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել՝ պնդելով, որ դատավոր Գարիկ Աբելյանը երկրորդ անգամ «պատվեր է կատարել՝ իր կալանքն ապօրինի ևս երկու ամսով երկարաձգելով»։ Նա նշել է, որ մեղադրող կողմն էլ է ընդունում, որ իրենց ներկայացրած մեղադրանքի մեջ հիմնավոր ապացույցներ չկան: Ըստ նրա՝ նախաքննական և պետական գաղտնիքի ձևակերպումների ներքո իր փաստաբանները զրկված են գործի անհիմն լինելու վերաբերյալ առավել հրապարակային խոսելու և բացահայտումներ ներկայացնելու հնարավորությունից։ «Ուշագրավն այն է, որ մեղադրող կողմն էլ է ընդունում, որ իրենց ներկայացրած մեղադրանքի մեջ հիմնավոր ապացույցներ չկան, բայց «հիմնավորում» են կալանքն այն բանով, որ աշխատում են իրենց ասածների ապացույցներ և հիմքեր գտնելու ուղղությամբ։ Այսինքն՝ իրենք էլ են փաստացի ընդունում, որ «գործը» հում է, ապացույցները ենթադրության հիմքով են, բայց «նա վսյակի» և պատվերի շրջանակներում ինձ ու Արեգնազ Մանուկյանին կալանավորել են, որպեսզի, իբր, չխոչընդոտենք իրենց աշխատանքներին կամ էլ չխուսափենք քննությունից»,- գրել է Թևանյանը։ Թևանյանի փոխանցմամբ՝ հուլիսի 21-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդել է դատավարությունն անցկացնել բաց ձևաչափով, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա ծանոթանալու գործի հանգամանքներին, սակայն քննիչն առարկել է այդ միջնորդությանը, իսկ դատարանը նիստը դարձյալ դռնփակ է անցկացրել։ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ևս մեկ անգամ հերքել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու, ինչպես նաև գաղտնի տեղեկություններ փոխանցելու դիմաց 622 հազար դոլար ստանալու վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքները։ «Սո՛ւտ է, չկա՛ որևէ ապացույց և հիմնավորում»,– գրել է Թևանյանը: Հուլիսի 22-ին Թևանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է։ ԿԸՀ-ն մայիսի 22-ին համաձայնություն էր տվել նրան անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությանը։ Մայիսի 23-ին Թևանյանը երկու ամսով կալանավորվել է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |