Երեւանում կկայանա միջազգային գիտաժողով` «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» խորագրով30 հունիսի 2009 - 15:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հուլիսի 1-ից 2-ը Երեւանում կազմակերպում են միջազգային գիտաժողով` «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» խորագրով:Լատվիայից, Սերբիայից, Հունգարիայից, Չեխիայի հանրապետությունից ժամանած հյուրերը երկու օրվա ընթացքում հայաստանյան մասնագետների հետ համատեղ կքննարկեն հատուկ կրթության խնդիրներն ու բարեփոխման ուղիները: Ավելի քան 120 հրավիրված մասնագետներ կծանոթանան մասնակից երկրների Ազգային զեկույցներին, միջազգային կազմակերպությունների փորձին, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների իրականացրած ծրագրերին ու ձեռքբերումներին: Գիտաժողովի ընթացքում կկազմակերպվեն նաեւ խմբային թեմատիկ քննարկումներ ոլորտի մասնագետների ղեկավարությամբ: «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» միջազգային գիտաժողովի փակումը կկայանա հուլիսի 2-ին ժամը 17:00-ին: Ծրագիրը ֆինանսավորվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից տրամադրած դրամաշնորհով: Միջազգային գիտաժողովի կազմակերպմանը օժանդակել է ՄԱԿ-ի մանկական hիմնադրամը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |