ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն![]() 24 հուլիսի 2026 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մրցավարական դպրոցի ընդունելություն է հայտարարել․ անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ներկայացնել մինչև սեպտեմբերի 1-ը։ Դիմորդի փաստաթղթերի ամբողջական փաթեթը պետք է ուղարկել Մրցավարական դպրոցի էլեկտրոնային հասցեին՝ refereeeducation@ffa.am Դասընթացի վերջնական ժամանակացույցն ու տևողությունը հաստատվելու են ընդունելության գործընթացի ավարտից հետո։ Դասընթացներն անցկացվելու են Երևանում։ Դիմորդներից պահանջվում է ներկայացնել դասընթացին մասնակցելու լրացված գրանցման հայտ, անձնագիր, 3x4 չափի լուսանկար, ինչպես նաև բժշկի տեղեկանք, որը հավաստում է, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է մրցավարական աշխատանք կատարելու՝ ներառյալ դրա մաս կազմող տարբեր ֆիզիկական վարժությունները։ Անհրաժեշտ է ներկայացնել նաև դատվածության և հետախուզման առկայության վերաբերյալ տեղեկանք, իսկ առկայության դեպքում՝ միջնակարգ և/կամ բարձրագույն կրթական աստիճանը հաստատող փաստաթուղթ։ Նշված բոլոր փաստաթղթերի սկանավորված տարբերակներն ընդունելության համար սահմանված ժամկետում անհրաժեշտ է ուղարկել ՀՖՖ Մրցավարական դպրոցի էլեկտրոնային հասցեին։ Դասընթացներն անվճար են։ Մրցավարական դպրոց կարող են ընդունվել 18-30 տարեկան բոլոր ցանկացողները՝ տղաներն ու աղջիկները։ Դասընթացների ընթացքում մասնակիցներն ուսումնասիրելու են Ֆուտբոլի և Ֆուտզալի խաղի կանոնները, ծանոթանալու են մրցավարության մեթոդիկային, բարելավելու են իրենց ֆիզիկական պատրաստվածությունը և զբաղվելու են գործնական գործունեությամբ։ Դասընթացի ավարտից հետո «Խաղի կանոններից», ֆիզիկական պատրաստվածությունից և գործնական գործունեությունից քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցները համապատասխան արտոնագրեր են ստանալու և համալրելու են ՀՖՖ մրցավարական կորպուսի շարքերը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |