ԲԸՏՄ-ն ամփոփել է կիսամյակի աշխատանքները և քննարկել COP17-ի նախապատրաստումը![]() 24 հուլիսի 2026 - 18:58 AMT PanARMENIAN.Net - ԲԸՏՄ-ում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները, գնահատվել դրանց արդյունավետությունը և քննարկվել COP17-ի նախապատրաստման ընթացքը։ ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեսչական մարմնի ղեկավար կազմի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացված աշխատանքները։ Խորհրդակցության ժամանակ ոլորտային վարչությունների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված վերահսկողական միջոցառումների, ստուգումների և դիտարկումների արդյունքները։ Անդրադարձ է կատարվել նաև գործունեության կասեցումներին, հարուցված վարչական վարույթներին, կանխարգելիչ միջոցառումներին և դրանց հիմնական ցուցանիշներին։ Տեսչական մարմնի ղեկավարը մանրամասն վերլուծել է ստորաբաժանումների գործունեության հիմնական ցուցանիշները և գնահատել կատարված աշխատանքների արդյունավետությունը։ Նա նախանշել է 2026 թվականի երկրորդ կիսամյակի առաջնահերթությունները և մի շարք հանձնարարականներ է տվել թվայնացման գործընթացի, ընդերքօգտագործման, կենսաբազմազանության, մթնոլորտային օդի ու ջրերի պահպանության ուղղություններով՝ աշխատանքների կազմակերպումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։ Առանձին քննարկման առարկա է դարձել COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Հանձնարարականներ են տրվել տեսչական մարմնին վերապահված բոլոր գործառույթներն ու միջոցառումները պատշաճ, համակարգված և բարձր մակարդակով իրականացնելու վերաբերյալ։ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |