«Արարատ» կոմբինատի տնօրենը ձերբակալվել է հարկեր չվճարելու մեղադրանքով![]() 25 հուլիսի 2026 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանին ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Արմենպրեսը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով, կապված Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը, գրում է Sputnik Արմենիան: «Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,- նշել է փաստաբանը։ Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |