Ցվետանա Պասկալեւան արժանացել է Կարպիս Փափազյանի մրցանակին` Հայաստանին անմնացորդ նվիրվածության համար

PanARMENIAN.Net - Ցվետանա Պասկալեւան արժանացել է Կարպիս Փափազյանի մրցանակին, որը շնորհում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Վավերագիրը մրցանակին արժանացել է արցախահայության պայքարի անկեղծ ու ամբողջական լուսաբանման քաջության ու Հայաստանին անմնացորդ նվիրվածության համար:



Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Արարողության ընթացքում տեղի կունենա Ցվետանա Պասկալեւայի «Իմ թանկագին ողջեր - մեռածներ» ֆիլմի ցուցադրում: Մրցանակի հանձնման արարողության ժամանակ ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կհնչի Ավետ Տերտերյանի Սիմֆոնիա թիվ 3-ը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---